Map Graph
No coordinates found

Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի (Հերակլիոն)

Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի, Հերակլիոն քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը, թեև Հունաստանում գործում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Հունաստանի հայոց թեմը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հունաստանի թեմը։ Կազմակերպում է Հունաստանի Կրետե կղզում բնակվող առաքելական հունահայության հոգևոր կյանքը, հանդիսանում է ոչ միայն Հերակլիոն քաղաքի, այլև կղզու միակ հայկական եկեղեցին։ Ի սկզբանե եղել է ոչ հայկական․ հայերին է տրվել 1669 թվականին՝ Կրետական պատերազմի արդյունքում օսմանցիների կողմից այն նվաճելուց հետո։

Read article